Քաղաքականություն

Ալենն այսօր, ցավոք, ոչ թե «բեսեդկում» ինքնահաստատվող խուժան է, այլ բարձրաստիճան մի պաշտոնյա․ Սուրեն Սուրենյանց

Ալենն այսօր, ցավոք, ոչ թե «բեսեդկում» ինքնահաստատվող խուժան է, այլ բարձրաստիճան մի պաշտոնյա․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի հետ կապված միջադեպին: 

«ԱԺ-ն լակոտակույտ է ու քիչ հավանական է, որ գյադեքը զոհաբերեն իրենցից մեկին, թեկուզև՝ հանուն պետության

Այն, ինչ վերջին մի քանի օրերին արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դուրս է անգամ բարոյականության մասին տարրական պատկերացումներից, էլ ուր մնաց՝ քննարկելի դառնա նրա արարքը վերջինիս կողմից զբաղեցվող բարձր պաշտոնի համատեքստում:

«Ախրանայով» քաղաքի կենտրոնում զբոսնելը Ալենի ու հեղափոխական այլ չտեսների համար դարձել է ուժի գռեհիկ ցուցադրության միջոց:

Ահա, գռեհիկ ուժի ֆետիշացման հերթական «զբոսանքի» ժամանակ, Ալենը թքում է մի քաղաքացու երեսին, ով հանդգնել է իրեն «դավաճան» որակել:

Ու որպեսզի իր ցինիզմին քաղաքական աստառ տա, մեր «հերոսը» սկսում է մոգոնել «դաշնակցական սադրանքի» թեզը՝ ձեռքի հետ հորինելով նաև Աշոտ Փաշինյանի երևակայական ծեծի պատմությունը: Աշոտն, իհարկե, Ալենին արդեն մեղադրել է «ստահոդ տեղեկություն» տարածելու մեջ, բայց ինքնադրսևորման մոլուցքով տառապող Սիմոնյանը չի էլ գիտակցել, թե ինչպիսի ծանր հարված է հասցրել պետության(որի անունից թքել է քաղաքացու վրա), Նիկոլ Փաշինյանի(որին փաստորեն մեղադրել է անբարեխիղճ ծնող լինելու մեջ) ու ՊՊԾ-ի(որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել Աշոտ Փաշինյանի անվտանգությունը) հեղինակությանը:

Ալենի ու Նիկոլի հարաբերությունների հարցը, սակայն թողնենք այս երկու մարդկանց տիրույթում, ինչպես նաև ՊՊԾ հեղինակությունը համարենք այդ կառույցը ղեկավարող մարդկանց մասնագիտական ու բարոյական պատվի հարցը:

Գանք քաղաքացիների ու Ալենի կամ պետության վարկաբեկման խնդրին:

Ալենն այսօր, ցավոք, ոչ թե «բեսեդկում» ինքնահաստատվող խուժան է, այլ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը թքում է ոչ թե մեկ քաղաքացու, այլ բոլորի երեսին, ովքեր հանդգնում են իշխանությանն ասել, թե նրա «աչքի վերևում հոնք կա»:

Սա պետության վերջն է ու միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է՝ Ազգային ժողովը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը:

Սրանով հանդերձ, երեկ ԱԺ-ում ՄԻՊ թեկնածուների քննարկումը բացահայտեց, որ գործող ԱԺ-ն լակոտակույտ է ու քիչ հավանական է, որ գյադեքը զոհաբերեն իրենցից մեկին, թեկուզև՝ հանուն պետության:

Այնուամենայնիվ, շնորհակալություն՝ Առաջին նախագահին, ովքեր հերթական անգամ, մեկ դիպուկ գրառումով, բացահայտեց գործող իշխանության քաղաքական և բարոյական սնանկությունը», - գրել է Սուրենյանցը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250