ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախատեսվում է Իտալիայից ավելի էժան տնկիներ բերել Երևան․ Բեգոյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը տեղեկացրել է, որ իրենց տնկարանային տնտեսության բաց գրունտը հասցրել են 10 հա-ի։ Ըստ նրա՝ ոռոգման ջրի խնդիր կա. «Մինչ այժմ բաց ոռոգում է իրականացվում՝ առուների միջոցով։ Նախատեսում ենք ոռոգման ջրի անցկացում»։
Խոսելով ջերմոցային տնտեսության մասին՝ Բեգոյանն ասաց, որ այն ավելացնելու են շուրջ 3000 մ²-ով. «Այն թույլ կտա քաղաքացիների կողմից մանր տնկանյութեր, թփեր և ծաղիկներ աճեցնելու ծավալները հասցնել 50%-ից ավելիի»։
Անդրադառնալով ծավալներին՝ Բեգոյանը նշեց. «Մենք կարող ենք տնկարանի՝ մեր կողմից աճեցվող ու մատակարարվող զանգվածը բարձրացնել 60-70%։ Կարող ենք արտադրել 300-400 հազար ծաղիկ և մոտ այդքան էլ տարբեր տեսակի թփեր և բույսեր»։
Խոսելով ծառերի աճեցման մասին՝ նա նշեց. «Նախատեսում ենք Իտալիայից բերել փոքր տարիքի ու ավելի էժան տնկիներ բերել, այնուհետ այստեղ աճեցնել, հասցնել 10 տարեկան ու տեղափոխել քաղաքի փողոցներ և պողոտաներ։ Ուստի մեզ անհրաժեշտ կլինի մի քանի տարի, որ մեր արտադրանքը լինի»։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանին՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թռչնամսի ինքնաբավության հարցը լուծելու համար որոշ ապրանքներ սահմանին կազատվեն ԱԱՀ-ից». Գևորգյան
ՀՀ Ազգային ժողովը նախատեսում է որոշ տնտեսվարողների, որոնք ներմուծում են եգիպտացորեն, սոյայի պտուղներ և սոյայի որոշակի մն...
Գեղարքունիքի մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի անկում. հայտնի են պատճառները
Գեղարքունիքի մարզում 2022 թվականի համեմատ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանք...
Հարկեր չվճարելու համար մեղադրանքներ են ներկայացվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս տեքստիլ»-ի տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ...