Բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը
Դարիա Տրեպովան, ով կալանավորվել է ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկու սպանությանը մասնակցության կասկածանքով, խոստովանել է, որ սրճարան է բերել արձանիկ, որը պայթել է։ Այս մասին աղջիկը խոսել է երկուշաբթի օրը ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնի տրամադրած տեսանյութում։
«Ես այնտեղ արձանիկ եմ տարել, որը պայթել է», - ասել է նա: Նա խոստացել է ավելի ուշ հայտնել այլ մանրամասներ:
Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է կազմակերպել պայթյունը, որի հետևանքով սպանվել է Կրեմլամետ հայտնի ռազմական մեկնաբան Մաքսիմ Ֆոմինը, ով աշխատում էր «Վլադլեն Տատարսկի» կեղծանունով։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել «Стрит-бар» սրճարանում։ Պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկին
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...