Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է ելույթի ժամանակ ակրոբատի վայր ընկնելու պահը․ ՌԴ

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիքսված է արտակարգ դեպքի պահը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Նովոսիբիրսկում կրկեսային ներկայացման ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է…

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիքսված է արտակարգ դեպքի պահը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Նովոսիբիրսկում կրկեսային ներկայացման ժամանակ։

 

Կադրերում երևում է, թե ինչպես է հնարքի կատարման ժամանակ արտիստը վայր ընկնում և գլխով հարվածում անվտանգության գորգին։ Նրան անմիջապես օգնության են հասնում գործընկերները:

 

Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տղամարդը հետազոտվել է, կատարվել է ՄՌՏ և ցուցաբերվել անհրաժեշտ օգնություն։

 

«Այս ամբողջ ընթացքում արտիստի գիտակցությունը տեղն է եղել, վերջույթների կաթված չկա»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրվում է, որ ակրոբատը ստացել է ուղեղի թեթև ցնցում և սալջարդ, նա առաջիկա երկու-երեք օրը կանցկացնի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250