Պատահարներ

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական դեպք Մեքսիկայում․ օդապարուկի այրվելու հետևանքով 2 մարդ է մահացել

Մեքսիկայի Մեխիկոյ նահանգում Տեոտիուական հնագիտական ​​վայրում բռնկվել է զբոսաշրջային օդապարիկի զամբյուղը։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։ Օդապարուկում գտնվող զույգը այդ բարձրությունից ցած է…

Մեքսիկայի Մեխիկոյ նահանգում Տեոտիուական հնագիտական ​​վայրում բռնկվել է զբոսաշրջային օդապարիկի զամբյուղը։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։

 

 Օդապարուկում գտնվող զույգը այդ բարձրությունից ցած է նետվել և մահացել։ Վիրավորվել է նաև 13-ամյա մի աղջիկ, որը, ենթադրաբար, նրանց դուստրն է։ Առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով, ինչպես նաև աջ բազուկի կոտրվածքով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Նախնական տվյալներով՝ օդապարիկը բռնկվել է թռիչքի կեսին։ Մեքսիկայի նահանգի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250