Ռուս և բելառուս թենիսիստներին կթույլատրվի մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին
Ուիմբլդոնի կազմակերպիչները՝ Մեծ Բրիտանիայի Lawn Tennis Association-ը և All England Lawn Tennis and Croquet Club-ը (AELTC), թույլատրել են Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել մրցաշարին: Այս մասին հայտնում է LTA-ի մամուլի ծառայությունը։
«Մենք գիտենք, որ ռուս և բելառուս խաղացողները նախորդ տարի հյուրախաղերի ժամանակ հանդես են եկել որպես չեզոք: Մենք պայմանավորվել ենք, որ ռուս և բելառուս բոլոր խաղացողները և օժանդակ անձնակազմը, ովքեր ցանկանում են մասնակցել 2023 թվականի մեր միջոցառումներին, պետք է ստորագրեն չեզոքության հռչակագրեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նրանք ավելացրել են, որ դա համահունչ է Միացյալ Թագավորության կառավարության ցուցումներին և մոտեցում է, որն օգտագործվել է այլ մարզաձևերում: Այսպիսով, ռուսներին և բելառուսներին կթույլատրվի մասնակցել երկրում կայանալիք մրցաշարերին, որոնք կանցկացվեն Քուինսում, Իսթբորնում, Բիրմինգհեմում և Նոթինգհեմում։
Այսպիսով, ռուս և բելառուս մարզիկներին արգելվում է տարբեր ձևերով աջակցություն հայտնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Նրանք, ովքեր ֆինանսավորում են ստանում «Ռուսաստանից և Բելառուսից, կամ այդ պետությունների կողմից կառավարվող կամ վերահսկվող ընկերություններից», չեն թույլատրվի մասնակցել մրցաշարին։
«Պայմաններծը մանրակրկիտ մշակվել են Մեծ Բրիտանիայի կառավարության, LTA-ի և թենիսով հետաքրքրվող միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական երկխոսության հիման վրա և համահունչ են Միացյալ Թագավորության սպորտային կազմակերպությունների համար հրապարակված կառավարության ուղեցույցներին», - նշվում է հայտարարության մեջ: