Բայդենը 690 միլիոն դոլար է խոստանում աշխարհում «ժողովրդավարության զարգացման ծրագրերի» համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» բացման ժամանակ իր ելույթում խոստացել է, որ Վաշինգտոնը 690 միլիոն դոլար կհատկացնի ամբողջ աշխարհում ժողովրդավարության զարգացման ծրագրերի համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ ֆինանսավորումը կուղղվի այն ծրագրերին, որոնք «աջակցում են ազատ և անկախ ԶԼՄ-ներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ապահովմանը և ժողովրդավարությունը ամրապնդող տեխնոլոգիաներին խթանող ծրագրերին, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք աջակցում են ազատ և արդար ընտրություններին»:
2023 թվականի գագաթնաժողովը, որին հրավիրվել են ավելի քան 100 երկրների ղեկավարներ, հյուրընկալում է Միացյալ Նահանգները, այս անգամ որպես հյուրընկալող կողմ են հանդես գալու նաև Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Զամբիան և Հարավային Կորեան: Առաջին օրն անցկացվում է առցանց ձևաչափով, իսկ երկրորդը՝ հիբրիդային ձևաչափով, հյուրընկալող երկրներից յուրաքանչյուրում տեղի կունենան իշխանությունների հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Իր ելույթում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի հետագա ներխուժումը կանգնեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...