Հայտնի է, թե ում հայրն է ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը, որը ծեծի էր ենթարկվել ուսանող Ալբերտ Նիկոլյանի կողմից, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի հայրն է:
Այս մասին 24News-ին ասել է ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը, Մարտիրոսյանն ասաց, որ այս մասով էթիկայի հանձնաժողովի հատուկ նիստ է նախատեսված։ «Էթիկայի հանձնաժողովում 3-օրյա ժամկետում հարցը լսվելու է։ Հանձնաժողովի նիստ գումարվելու մասին դեկանի կողմից արդեն համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է։ Հանձնաժողովի հատուկ նիստում միջադեպի մանրամասները կբացահայտվեն»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...