ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ Ուկրաինան կարող է կործանվել մեկուկես տարվա ընթացքում
Շարունակվող հակամարտության ընթացքում Ուկրաինան կարող է ամբողջությամբ կործանվել։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփնը։
Նրա կարծիքով, եթե հակամարտությանը վերջ չդրվի, ապա Ուկրաինան գոյություն չի ունենա նույնիսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ։
Նրա խոսքով՝ ինքը կկարողանա խաղաղության հասնել մեկ օրվա ընթացքում, երբ կընտրվի նախագահ, սակայն ընտրությունները կանցկացվեն միայն 2024 թվականին։ Քաղաքական գործիչը հորդորել է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս արագ լուծել։
«Մինչ ընտրությունները մեկուկես տարի ժամանակ կա։ Չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել այս ընթացքում»,- ասել է նախկին նախագահը։ Թրամփը հավելել է, որ «պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ Ուկրաինան կործանվում է»։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ում այս պահին իշխանության մեջ են մարդիկ, «ովքեր չգիտեն, թե ինչ են անում»։ Նա կրկին հայտարարել է, որ կկարողանա բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ և լուծել հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...