ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրի Գագարինի մահվան վայրը. առաջին անգամ լուսանկարներ են հրապարակվել
Գիտատեխնիկական փաստաթղթերի արխիվը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Յուրի Գագարինի մահվան վայրը: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գիտատեխնիկական փաստաթղթերի ռուսական պետական արխիվն առաջին անգամ է լուսանկարներ հրապարակում ավիավթարի վայրից», - նշված է արխիվի Telegram-յան ալիքում:
Յուրի Գագարինը մահացել է 1968 թվականի մարտի 27-ին ավիավթարի հետևանքով։ Առավոտյան նա հրահանգիչ, ռազմական օդաչու Վլադիմիր Սերյոգինի հետ օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՄԻԳ-15ՈւՏԻ ուսումնամարզական կործանիչով։ Մի քանի րոպե անց Գագարինը զեկուցել է, որ կատարել է վարժությունները և օդանավակայան վերադառնալու թույլտվություն է ստացել։
Դրանից գրեթե անմիջապես հետո նրանց ինքնաթիռն ընկել է Նովոսյոլովո գյուղի մոտ՝ Կիրժաչի և Վլադիմիրի շրջանի Պոկրովի մոտակայքում։ Չնայած բազմաթիվ վարկածներին` աղետի ճշգրիտ պատճառները մինչ օրս հայտնի չեն:
[1976ddc4b8445f6732ed78b9cf82aa41.jpg]
[6fc7134a0eaed1d17bb4209d88eb2661.jpg]
[b1f466c2db9088e9eaff65e24b57b881.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...