ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ձյուդոիստը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող մրցաշարին մասնակցում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը։
Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։
1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երկրպագուները սուլել են Թուրքիայի հիմնի ժամանակ
Համացանցում տարածվել է վիդեո, որտեղ հյա երկրպագուները սուլում և գոռում են Թուրքիայի հիմնի ժամանակ։ Հիշեցնենք՝ երեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի երկրպագուները «գետնին են տապալել» թուրքական ակումբի աստղ Մաուրո Իկարդիին
Ադրբեջանցի երկրպագուները «գետնին են տապալել» «Գալաթասարայի» աստղ Մաուրո Իկարդիին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես սիրում եմ այս երկիրը ու հպարտ եմ, որ հայ եմ». Հրանտ-Լեոն Ռանոս
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցու...