«Հստակ հիշում եմ թույնը կիրառելու օրը, քիչ էր մնում մեռնեի». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Politico-ին ասել է, որ Վրաստանի հատուկ ծառայություններ ներթափանցած ռուս գործակալները ներգրավված են եղել իր թունավորման մեջ։

 

«Ռուսական գործակալները ներթափանցել են վրացական անվտանգության ծառայություններ»,- հրատարակությունը մեջբերում է Սաակաշվիլիի խոսքը գրավոր պատասխաններից, որը  փոխանցել է ամերիկացի իրավաբան Մասիմո դի Անջելոն։


«Հստակ հիշում եմ թույնը կիրառելու օրը, քիչ էր մնում մեռնեի, այդ ժամանակվանից առողջությունս վատ է... Այն հիմնարկում, որտեղ ես եմ, բուժման հիմնական որոշումները կայացնում են անվտանգության ծառայությունները, ոչ թե բժիշկները, նրանք նշանակում են բոլոր բժիշկներին»,- գրել է Սաակաշվիլին։

 

Փաստաբանը պնդում է, որ թույնի փոքր մասերը կարող էին խառնվել Սահակաշվիլիի սննդի և ջրի հետ, ասվում է Politico-ի հոդվածում։

Քաղաքականություն