Հասարակություն

Հայաստանը դիմել է «Ռոսատոմին» երկրում քիմիական ձեռնարկությունները ստուգելու համար

Հայաստանը դիմել է «Ռոսատոմին» երկրում քիմիական ձեռնարկությունները ստուգելու համար

Հայաստանը դիմել է «Ռոսատոմին» ՝ խնդրելով ստուգել ՀՀ տարածքում գտնվող քիմիական ձեռնարկությունները դրանց հնարավոր քանդման համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոյին։

 

Նշվում է, որ «Ռոսատոմն» այժմ զբաղվում է Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյեի նախկին քիմիական կոմբինատի ապամոնտաժմամբ:

 

Ավելի վաղ Վիկտորյա Աբրամչենկոն ասել էր, որ այդ կոմբինատի տարածքում իրականացվող աշխատանքը եզակի է համաշխարհային պրակտիկայի համար, և այդ փորձը Ռուսաստանին թույլ կտա վտանգավոր թափոնների վերացման ծառայություններ մատուցել արտերկրում։

 

Լրատվամիջոցը գրում է, որ «Ռոսատոմը» արդյունաբերական ձեռնարկություններում վտանգավոր թափոնների վերացման բացառիկ որակավորում ունի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250