ԱՄՆ-ում երկրորդ տարին անընդմեջ «Տարվա կին» է ճանաչվել տղամարդ

ԱՄՆ-ում երկրորդ տարին անընդմեջ «Տարվա կին» է ճանաչվել տղամարդ, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։

 

USA Today-ը հրապարակել է ԱՄՆ-ի 2023 թվականի տարվա կանանց ցուցակը։ Այն ներառում է հայտնի կանանց՝ ԱՄՆ 50 նահանգներից, ինչպես նաև մի քանի ազգային դափնեկիրների։ Սակայն, հաջողակ և զարմանալի նվաճումների հասած կանանց կողքին այս տիտղոսը  նվաճել է նաև Դեմոկրատական ​​կուսակցությունից Մինեսոտայի Ներկայացուցիչների պալատի առաջին տրանսգենդեր անդամ Լի Ֆինքեն։ 

 

Ըստ Washingtonexaminer-ի՝ հատկանշական է Մինեսոտա նահանգից հենց այս թեկնածուի ընտրությունը, որը իր գիտակից կյանքի մեծ մասը ապրել է որպես տղամարդ, և տրանսգենդեր դարձել միայն 30 տարի անց՝ 2017 թվականին։ Ըստ կայքի՝ այս ընտրությունը վիճահարույց է նաև այն պատճառով, որ Մինեսոտա նահանգում «Տարվա կին» տիտղոսին հավակնող կանանց դժվար չէր գտնել։

 

Ըստ կայքի՝ այդ կանանցից ոմանք իսկապես անհավանական են՝ օրինակ Մինեսոտայում է գտնվում հայտնի Mayo Clinic-ը՝ աշխարհի լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Դոկտոր Ռոբին Պատելը, կին, ստացել է 2022 թվականի Mayo Clinic Distinguished Investigator Award մրցանակը «ցմահ զգալի ներդրման համար պերիպրոթեզային հոդերի ինֆեկցիաների, հակամանրէային դիմադրության և մանրէաբանական առաջադեմ ախտորոշման հետազոտություններում»: 

 

Ինչ վերաբերում է կանանց քաղաքականությանը: Այս վերջին ընտրություններում 25-ամյա Զեյնաբ Մոհամեդը դարձավ առաջին սևամորթ կանանցից մեկը և ամենաերիտասարդ կինը, ով ընտրվեց Մինեսոտա նահանգի Սենատում:

 

Նշենք, որ 2022 թվականին «Տարվա կին» էր դարձել տրանսգենդեր Ռեյչել Լևինը։

Քաղաքականություն