ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզը` կրակի և ծխի մեջ. բախումներ Ֆրանսիայում
Գիշերը Փարիզը կրակի և ծխի մեջ է եղել։ Քաղաքում այրվել է մարտի 9-ից կուտակված գրեթե ողջ աղբը (աղբահանողները մարտի 9-ից գործադուլ են անում)։
Ֆրանսիայում արդեն մի քանի շաբաթ է` բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Ցույցերն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
Բողոքի ակցիայի մասնակիցները աղբ են վառում Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում, հրավառություն են անում ուժայինների ուղղությամբ և ոստիկաններին դրդում դաժան ձերբակալությունների։ Ոստիկանությունն իր հերթին արցունքաբեր գազ է օգտագործում։
Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են շաբաթներ շարունակ։ Մակրոնի գլխավորած կառավարության կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների հետ բուռն անհամաձայնության համար արդեն կալանավորվել է 855 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոբուլեթիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել
Վրաստանի արևմտյան Քոբուլեթիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել։Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։ Վրաստանի Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն Փասադենայի քիմիական գործարաններից մեկում
Երկու պայթյուն որոտացել է ԱՄՆ Փասադենա քաղաքի (Տեխաս) քիմիական գործարաններից մեկում։ Հրդեհը մարվել է, տուժածներ չկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը՝ Թել Ավիվի ահաբեկչույթունից․ կան տուժածներ
Համացանցում տարածվել են այսօր երեկոյան Իսրայելում տեղի ունեցած հրաձգության կադրերը։ Թել Ավիվի ոստիկանությունը...