ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 12 հազար բնակչությամբ Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներում։ Ցնցումներ գրանցվել են նաև Տաջիկստանում, Հնդկաստանում և Ուզբեկստանում։
Կադրերում ներկայացվում են ցնցման կադրերը` Պակիստանում։