ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն Փասադենայի քիմիական գործարաններից մեկում
Երկու պայթյուն որոտացել է ԱՄՆ Փասադենա քաղաքի (Տեխաս) քիմիական գործարաններից մեկում։
Հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ընկերությունը պատկանում է բրիտանական Ineos քիմիական կոնցեռնին։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։