ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՔՊ-ն մերժեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր նախագիծը». Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց «ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ»: Նախագիծը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Արդեն 100 օր է, ինչ Արցախը շրջափակված է: ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022-ի դեկտեմբերի 3-ին ու դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի, գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 քաղաքացիների համար: Ադրբեջանի հանցավոր գործողությունները հակասում են եռակողմ հայտարարության վեցերորդ կետին: Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումը»,- իր ելույթում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց:
«ՔՊ-ն մերժեց մեր նախագիծը՝ դրանով իսկ փաստելով, որ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել էին հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը»,- հայտարարեց Թևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Ընթանում է Լավրով-Միրզոյան հանդիպումը
Մեկնարկել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք լինելու եք հիշված. Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հա...
ՈՒՂԻՂ․ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց
Մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի արտահերթ գործակարգավարական նիստը, որի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բաքվի նոր առաջարկները ստացել ենք․ թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4–րդ փուլ»․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Այսպիսով թևակոխել ենք պ...