Ճապոնիայի վարչապետը Կիևում է
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան այցով ժամանել է Կիև։ Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է տարածել երկաթուղային կայարանից, որտեղ Ճապոնիայի կառավարության ղեկավարին դիմավորել են, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան և Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Կունինորի Մացուդան, գրում է kommersant.ru-ն:
Ֆումիո Կիշիդայի Ուկրաինա այցի մասին նախկինում պաշտոնապես չէր հաղորդվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կիշիդան Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ հունվարին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպասվում է, որ այսօր՝ մարտի 21-ին, Ուկրաինայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը հանդիպում կունենան և կքննարկեն ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Սա Կիշիդայի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր։ Այն տեղի է ունենում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...