Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Անիի, Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է. «Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշա...
Կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյ...
«Համմեր լայթս. մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համմեր լայթս...
Մառախուղ ու փակ ավտոճանապարհներ.փրկարար ծառայություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...