Կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
Երեկ հայտնել էինք, որ Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան տարվել։
«Մենք բողոքարկելու ենք, որովհետև կարծում եմ որ որշումը իրավական ու փաստական հիմնավորումներ չունի կալանքի վերաբերյալ»,–ասաց պաշտպանը
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է. «Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշա...
«Համմեր լայթս. մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համմեր լայթս...
Թուրքիայի երկրաշարժերը 105 մլրդ դոլարի վնաս են հասցրել
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 մի...
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ա...