Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է, որ միշտ պետք է կողմերի հաշտեցման ուղիներ և շահերի հավասարակշռում փնտրել. հենց այսպես է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, վարվել, երբ 2020-ին դադարեցրել է պատերազմը:
«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք կողմ ենք նրան, որ խստորեն, ամբողջ ծավալով ու առանց որևէ իմպրովիզների կյանքի կոչվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ջեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունները՝ նախևառաջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի գիշերը ստորագրված պայմանավորվածությունները: Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այս համատեքստում: Եվ միայն Լաչինի միջանցքին վերաբերող պայմանավորվածությունների բոլոր ասպեկտների ամբողջական, առանց բացառությունների կյանքի կոչումը կարող է հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Հենց դրանով էլ հիմա զբաղված են մեր խաղաղապահները», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...