Թուրքիայի երկրաշարժերը 105 մլրդ դոլարի վնաս են հասցրել
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար): Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարությանը։
«Սա ցույց է տալիս, որ մենք ունենք մոտ 6 անգամ շատ վնաս և կորուստ, քան 1999 թվականին Մարմարայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի դեպքում: Այս թիվը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9 տոկոսին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել մոտ 50 000 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյ...
«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է. «Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշա...
«Համմեր լայթս. մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համմեր լայթս...
Մառախուղ ու փակ ավտոճանապարհներ.փրկարար ծառայություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...