«Արդեն 3 օր է՝ գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:
Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում:
«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է: Կոնկրետ երեկ էլի ուժեղ շարժ կար, երեխեքն էլ էին նկատել: Մեքենաների գնալ-գալը պարզ տեսնում ենք, երևի բան-ման են հանում սարերի վրա, ժամը 21:30-ից շարժն ակտիվանում է, երևում է, թե քանի «Ուրալ» բարձրացավ, քանի հատ իջավ»,- ասել է Կութի բնակիչը:
Հիշեցնենք՝ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ասել էր, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...