Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ազգականն է՝ հորեղբոր թոռը։
Այսօր առավոտյան ՊՆ-ից հաղորդեցին, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներթափան...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...