Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայկական սփյուռքին Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք» է անվանել. Նիդերլանդներում ՀՀ դեսպան
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ձևակերպումը, թե «Հայկական սփյուռքը վաղուց Եվրոպայի քաղցկեղային ուռուցք է», արտացոլում է Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը՝ բացահայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի՝ 7.12.2021 հրամանը։ Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,- հիշեցրել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...