Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից․ Ալիև
Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն դեռևս ամբողջությամբ «դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում։
Նա հերթական անգամ անհիմն պնդումներ է արել Հայաստանի հասցեին, նշելով, թե Երևանն իր «ռազմական ստորաբաժանումները», իբր, դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից (Բաքվի կողմից վերահսկվող ԼՂ շրջաններից)։
«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ընդգծել է նա։
Ուշագրավ է, որ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած զեկույցում հենց Բաքվին են դատապարտել՝ ՀՀ-ի ինքնիշխան տարածք ներխուժելու և Լաչինի միջանցքը շրջափակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձա...
Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությու...
Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Տարածքային կորուստները չունենք, նման լուրերը սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարը: «Այ...
Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը գրում է․ «Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զո...