ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակել էր նախկին կնոջը, ապա ինքն իրեն
Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում դոլարով և եվրոյով թղթադրամներ են դուրս նետել պատուհանից
Տեղացիները ֆիքսել են` ինչպես է առավոտյան ժամը ութին Մոսկվայի բնակելի շենքի պատուհանից մոտ մայթի վրա դոլարով և եվրոյով &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա ինչպիսի տեսք կունենա Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է՝ Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին շուտով կվերածվի զբոսավայրի: «...
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչը առանց թույլտվության ավազ է արդյունահանել. ՊԵԿ-ը բացահայտել է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումն...