ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երևանում կանաչապատման մեծ գոտիներ ենք ստեղծում». Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում մանրամասներ է հայտնել մայրաքաղաքի այգիների մաքրման ու վերակառուցման աշխատանքներից․ «Մերգելյանի այգում, կարելի է ասել, 30 տարվա ընթացքում այնտեղ արված շինությունները, կրպակներն ամբողջությամբ մաքրվում են, և Մերգելյանում ունենալու ենք բարեկարգ այգի։ Կոմիտասի շուկայի հարակից տարածքը նույնպես բարեկարգվում է, այնտեղ ևս կանաչ գոտի է լինելու և մոդեռն առևտրային կենտրոն։
Օղակաձև այգում էլ մեծածավալ մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Շուտով ներկայացնելու ենք օղակաձև այգու չորրորդ հատվածի ամբողջական նախագիծը, որը, կարծում եմ, դեռևս ներկայացվածների մեջ ամենահետաքրքիրն է լինելու։ Մասիվում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքում վերակառուցման նախագիծն արդեն իսկ ներկայացվել է հանրության դատին։ Նոր Նորքում ունենք ևս մի այգու վերակառուցման նախագիծ։ Մալաթիա-Սեբաստիայում ունենք 40-ամյակին նվիրված այգու և հուշահամալիրի վերակառուցման ու հիմնանորոգման նախագիծ, և այսպես շարունակ։ Էլի ունենք նախագծեր տարբեր վարչական շրջաններում, որոնք պարբերաբար ներկայացնելու ենք»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում աշխատանքներն այս տարի կսկսվեն. «Մենք այս տարի վերակառուցված այգիների ականատես ենք լինելու»։
Ավինյանը նաև շեշտեց, որ Երևանում շարունակվում են անտառտնկման ինտենսիվ աշխատանքներ. «Մենք կանաչապատման մեծ գոտիներ ենք ստեղծում։ Դիտարկվում է նաև Նորքի լանջերին անտառտնկման աշխատանքների հնարավորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը բռնապետ է»․ այսպես են դիմավորել Ադրբեջանի նախագահին Գերմանիայում
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ Օրխան Աղաևը և Աֆղան Մուխթարլին Բեռլինում Իլհամ Ալիևին «ողջունել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի ուժով աղջկան նստեցնում է բեռնախցիկում և տանում անհայտ ուղղությամբ․ ՌԴ
Օրենբուրգում տղամարդը բռնի ուժով աղջկան նստեցրել է բեռնախցիկում և տարել անհայտ ուղղությամբ, հայտնում է «МВД Медиа»-ն։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամո՛թ, ամո՛թ»․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարարի ետևից
Ամո՛թ, ամո՛թ․ Բրյուսովի համալսարանի ուսանողները վանկարկում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ետևից։ Ինչպես ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին․ կան տուժածներ
Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին։ Այս մասին ֆեյսբուքյ...