Նախարարությունը Բրյուսովում նոր ռեկտոր է նշանակել․ ուսանողները դասադուլ են հայտարարել
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հերթական ապօրինությունը՝ նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ ժամը 11:00-ին։
Թքած ունենալով բուհի Կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»։
Բրյուսովի ուսանողները, սակայն, դեմ են այս նշանակմանը, և այսօր դասադուլ են հայտարարել։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Պարզվել էր, որ Գ. Թ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:
2022-ի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ. Թ.-ի նկատմամբ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...