Աննա Հակոբյանի ազգականը Գյումրու փոխքաղաքապետ է դարձել
Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ այսօր 21 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոխքաղաքապետ է ընտրվել Վահագն Մկրտչյանը:
«Իմ տոհմը քաղաքում ունի 200 և ավելի տարվա պատմություն, և դա է պատճառներից մեկը, որ Գյումրին համարում եմ իմ օջախը։ Իմ գործունեությունը միտված է լինելու միայն ի շահ քաղաքի, ի շահ գյումրեցու ու հնամենի քաղաքի երբեմնի փառքի վերականգնման»,- ասել է Վահագն Մկրտչյանը:
Վահագն Հրաչի Մկրտչյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ: Հաղորդվում է, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։
Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ ազգակցական կապ ունի Աննա Հակոբյանի հետ:
«Այո, կապ կա Աննա Հակոբյանի հետ, հաստատում եմ, չեմ ժխտում, թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիրը էնքան փոքր են, ցավոք սրտի, դրա համար եթե գտնենք մարդ, որն ընդհանրապես ազգակցական կապ կամ ընկերական կամ մտերմիկ հարաբերություններ չունի ինչ-որ մի պաշտոնյայի կամ ինչ-որ մի իշխանության կամ ինչ-որ մի մարդու հետ, ինձ թվում է դա բացառված է»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ժամանել է Թուրքիա. հայտնի է` ինչ է քննարկել Էրդողանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունն...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...