Հայտնի են դարձել «Օսկար 2023»-ի հաղթողները
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 95-րդ արարողությունը։ Հանդիսավոր արարողությունը տևել է մոտ երեք ժամ, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ «Լավագույն դերասան» է ճամաչվել Բրենդան Ֆրեյզերը ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում կերտած իր կերպարի համար, իսկ «Լավագույն դերասանուհի»՝ Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Դանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Բացի այդ, այս ֆիլմում իրենց դերերի համար մրցանակի են արժանացել նաև դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսն («Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի») ու դերասան Կե Հյուի Կուանը («Երկրորդ պլանի լավագույն դերասան»):
«Լավագույն ադապտացիոն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Խոսում են կանայք» ֆիլմը, իսկ «Լավագույն օպերատոր» է ճանաչվել Ջեյմս Ֆրենդը («Արևմտյան ճակատում նորություն չկա»)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»-ն։
«Ավատար. ջրի ուղին» ֆիլմ «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Թող կյանքը գա և ցույց տա, թե ուրիշ ինչ կա աշխարհում․ Շակիրա
Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան խոսել է Ժերար Պիկեի հետ բաժանվելուց հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին....
Սպասք լվացող չինուհին Bentley-ով է տուն գնում
Չինաստանում սպասք լվացող կինն ամեն օր աշխատանքից հետո Բենթլիով տուն է գնում: Նա աշխատում է Սիչուան նահանգի ռեստորաններից...
Մելաձեն ֆինանսավորվու՞մ է Ուկրաինայի ԶՈՒ կողմից․ աուդիտ կանցկացվի
Մոսկվայի դատախազությունը կստուգի հայտնի երգիչ Վալերի Մելաձեի` Ուկրաինայի զինված ուժերի կողմից հնարավոր ֆինանսավորումը։ Ի...
Մահացել է մինի կիսաշրջազգեստներ ստեղծող Մերի Քվանտը
93 տարեկանում մահացել է բրիտանացի դիզայներ, հագուստի մոդելավորող Մերի Քվանտը։ Այս մասին BBC-ին հայտնել է նրա ընտանիքը։ «...