«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ այսօր՝ մարտի 11-ին, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այսօր կալանավորվել է նաեւ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, եւ 8 անձ ձերբակալված են:
Քննվում է փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...