ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի առիթով ՔՊ կին պատգամավորներին 2 «չուպաչուպս» է նվիրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել:
Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով: Տոպրակները նա վերցրել է ԱԺ աշխատակազմից, քանի որ ԱԺ-ն պարբերաբար պատվիրում է տոպրակներ եւ ունենում պահեստում՝ տարբեր հյուրերի կամ այցելությունների ժամանակ ինչ-որ բան նվիրելիս կիրառելու համար:
ՔՊ-ական կանայք ծաղրել են Արշակյանի այս քայլը, իսկ ոմանք էլ պարզապես աղբն են նետել ԱԺ փոխնախագահի նվիրած չուպաչուպսերը՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:
ՔՊ-ական կանայք խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին նման նվերներ չեն տալիս։
Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ փորձում էին երեկ արդարացնել Արշակյանին, թե նա 1 շաբաթով Հնդկաստանում էր, գուցե օգնականները կամ փոխնախագահի աշխատակազմն է կազմակերպել այդ ծաղրանքը:
Ամեն դեպքում, խայտառակություն են բնութագրում ՔՊ-ում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նվերը կին գործընկերներին:
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան ծեծկռտուք դպրոցականների միջև․ կա տուժած․ ՌԴ
Տասներորդ դասարանցիները մարտի 8-ին աղջիկների նվերների համար դաժան կռիվ են արել։ Նրանք չեն կարողացել համաձայնության գալ ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կինը մտնում ու ջարդուփշուր է անում խմիչքի բաժինը․ ՌԴ
Նովոսիբիրսկում մի աղջկա մեքենան են գողացել։ Արյունը «եռացել» է, և աղջիկը գնացել է մոտակա սուպերմարկետը «քանդ...