ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան ծեծկռտուք դպրոցականների միջև․ կա տուժած․ ՌԴ
Տասներորդ դասարանցիները մարտի 8-ին աղջիկների նվերների համար դաժան կռիվ են արել։ Նրանք չեն կարողացել համաձայնության գալ ընդհանուր չաթում: Ուսանողներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, և նախապատրաստում են վիրահատության։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Նովոկոսինո դպրոցի 16-ամյա համադասարանցիները շուրջ երեք տարի կոնֆլիկտի մեջ էին։ Տուժած դեռահասը դիտողություններ է արել իր դասընկերոջը այն բանի համար, որ նա անընդհատ խանգարում էր դասերին։ Դասընկերն էլ իր հերթին նկատողության համար նրան հրել է միջանցքում։
Ավելի ուշ վեճը տեղափոխվել է առցանց՝ սկզբում դպրոցականները վիճում էին դասընկերների հետ չաթում, իսկ հետո՝ միջանցքում, որտեղ ներկա է գտնվել ուսուցչուհին։
Մայրը ստիպել է որդուն հեռանալ չաթից։ Բայց նրան նորից ավելացրել են չաթ՝ մարտի 8-ից առաջ աղջիկների նվերները քննարկել համար։ Եվ այնտեղ նորից վիրավորանքներ են հնչեցվել։ Հարձակվողը ծեծվածին գրել է, որ «շուն է», խոստացել է «ցանց տալ», նկարահանել, հետո ուղարկել համացանցերով։
Արդյունքում՝ ընդմիջմանը ավագ դպրոցի աշակերտները ծեծկռտուք են սկսել միջքանցքում՝ պատմության և անգլերենի ուսուցիչների աչքի առաջ։ Ուսուցիչները ծեծկռտուքին չեն խառնվել։ Ծանր վիճակում տուժածը տեղափոխվել է Սուրբ Վլադիմիրի մանկական հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի առիթով ՔՊ կին պատգամավորներին 2 «չուպաչուպս» է նվիրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կի...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ- ական երիտասարդները ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ են
ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։ Ցուցարարների ձեռքին կա...