Պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ. Հրապարակ
Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։
Երեկ «Հրապարակ» թերթը քաղաքապետարանի աղբյուրներից տեղեկացել է, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։
Պատգամավորը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռեւս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ եւ փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։ Պատգամավորը պնդում է, որ փողոցում առեւտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ պատգամավորի եւ վաճառողի միջեւ քաշքշուկ էր եղել, երկուսն էլ կանչվել էին ոստիկանություն` բացատրություններ տալու, Աղազարյանը ճանաչվել էր տուժող, առեւտրականին ձերբակալել էին, ապա ազատ արձակել: Քրեական վարույթն ընթանում է 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...
Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի...
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձան...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուկի թելով խեղդամահ են արել մայր շանը. ձագերը պտտվում էին՝ փորձելով կաթ ուտել
«Աշխարհում ամենասարսափելի տեսարաններից է տուկի թելով խեղդամահ արած մայր շան պտուկներից կաթ ուտելու փորձ անող շան ձագերը:...