Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. իսկ որտեղ կտեղափոխվի Ռոդենի քանդակը
Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Նախօրեին ավագանու մեր հանձնաժողովին ներկայացվեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրություն կա տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը կտեղափոխվի այլ վայր՝ կրկին նույն հրապարակում:
Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը Օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ՝ փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում:
Հարցիս, թե ինչո՞ւ Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանեց, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:
Նշեմ նաև, որ նույն արձանից տեղադրվելու է նաև Ֆրանսիայում»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում սնանկացել Է ամենախոշոր բանկը
ԱՄՆ-ում 2008 թվականի ճգնաժամից հետո առաջին անգամ սնանկացել Է ամենախոշոր բանկը: Կալիֆորնիայի կարգավորիչը սնանկ...
Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի...
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է ահազանգ լինի. Արսեն Թորոսյան
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձան...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուկի թելով խեղդամահ են արել մայր շանը. ձագերը պտտվում էին՝ փորձելով կաթ ուտել
«Աշխարհում ամենասարսափելի տեսարաններից է տուկի թելով խեղդամահ արած մայր շան պտուկներից կաթ ուտելու փորձ անող շան ձագերը:...