Ռազմական

Ռուսաստանը միակն է, որ ունի ռազմավարական հիպերձայնային համակարգեր․ ԱՄՆ ռազմական հետախուզություն․ ԶԼՄ

Ռուսաստանը միակն է, որ ունի ռազմավարական հիպերձայնային համակարգեր․ ԱՄՆ ռազմական հետախուզություն․ ԶԼՄ

Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի ռազմավարական հիպերձայնային համակարգեր, ասել է ԱՄՆ ռազմական հետախուզական գործակալության գիտության և տեխնիկայի առաջատար մասնագետ Փոլ Ֆրեյսլերը։ Այս մասին գրում է Kp.ru-ն։

 

«SS-19 Mod 4 (Vanguard) համակարգը հասել է իր նախնական գործառնական կարողություններին 2018 թվականին և հանդիսանում է աշխարհում միակ տեղակայված ռազմավարական հիպերձայնային համակարգը», - ասել է նա Միացյալ Նահանգների Կոնգրեսում լսումների ժամանակ:
 

Ֆրեյսլերն ասել է, որ Վաշինգտոնի մրցակիցները համակարգեր են մշակում, որոնք կարող են «վտանգի տակ պահել ԱՄՆ-ին»: Ըստ նրա՝ հիպերձայնային հրթիռները հենց այդպիսին են․ նախատեսված են ամերիկյան սենսորներից և պաշտպանական համակարգերից խուսափելու համար։

 

Ինչպես գրում է կայքը՝ ավելի վաղ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հրապարակված զեկույցում նշվել է, որ Ռուսաստանը պահպանում է միջուկային զենքի ամենամեծ և ամենահզոր պաշարը, շարունակում է ընդլայնել և արդիականացնել իր հնարավորությունները միջուկային զենքի ոլորտում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250