Ռուսաստանը շուտով կարող է կտրել Ուկրաինայի ելքը դեպի ծով․ ԱՄՆ հետախուզության նախկին սպա
ԱՄՆ Ծովային հետեւակային կորպուսի հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտերը կարծում է, որ ռուսական զորքերը շուտով կարող են կտրել Ուկրաինայի ելքը դեպի ծով և իրենց վերահսկողության տակ վերցնել Օդեսան։ Այս մասին գրում է RT-ն։
Այս մասին նա հայտարարել է YouTube-ի Dive with Jackson Hinkle ալիքին տված հարցազրույցում։
Ռիտերը կարծում է, որ եթե ռուսական զորքերը վերահսկողության տակ վերցնեն Օդեսան, նրանք «կազատեն ամեն ինչ մինչև Մերձդնեստր», ինչպես նաև «ցամաքային կամուրջ կստեղծեն և Ուկրաինան կկտրեն Սև ծովից»։
Նրա կարծիքով՝ դա համահունչ է Կիևին Արևմուտքի մատակարարած հեռահար զենքերից Ռուսաստանի պաշտպանական ծրագրին։
Ավելի վաղ Ռիտերը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը մտել է եզրափակիչ փուլ, որի ընթացքում ռուսական զինված ուժերը կսկսեն «կտրել» ուկրաինական բանակի նյութատեխնիկական շղթաները։