
Ողբերգական դեպք Երևանում. կառուցվող բազմահարկ շենքի «խառաչոները» թափվել են տղամարդու վրա

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շինարարության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, նա կռունկ օգտագործվող սարքը կարգի բերելու նպատակով է ժամանել շինհրապարակ։ Ու այդ պահին էլ բարձր հարկից որպես «խառաչո» օգտագործվող տախտակները պոկվել ու ընկել են նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։