Դեռ կարմրուկի լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք եկել․ Ավանեսյան
Ամեն օր հրապարակվում է կարմրուկի նոր դեպքերի վիճակագրությունը, ունենք թվերի աճ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին դեռ լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք եկել, բայց շաբաթվա վերջում բռնկման տենդենցի վերաբերյալ կունենանք հստակ պատկերացում»,- ասել է Ավանեսյանը։
Անդրադառնալով Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի այն պնդմանը, որ կարմրուկի դեպքը բերվել է ոչ թե դրսից, այլ փոխանցվել է վարակված բուժաշխատողներից մեկի միջոցով, Ավանեսյանը ասել է, որ ասուլիսի ժամանակ ներկայացրել է ամբողջ համաճարակային հետազոտության արդյունքները։
«Վարակվածների մեծ մասը երեխաներ են, ունենք քաղաքացիներ, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, բայց վարակված են, նրանց վիճակը բավական լավ է»,- ասել է Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...