
Դատարանի որոշմամբ` տղամարդը կվճարի կնոջը 215.000 դոլար` 25 տարի տան գործերն անելու և երեխաներին խնամելու համար

Իսպանիայում դատարանը Մալագա քաղաքում բնակվող գործարարին պարտավորեցրել է նախկին կնոջը 204 000 եվրո (215 000 դոլար) փոխհատուցում վճարել՝ 25 տարվա համատեղ կյանքի ընթացքում տանը կատարած գործերի և երեխաների խնամքի համար:
Այս մասին գրում է Oddity Central-ը:
Հաղորդվում է, որ կինը իր կյանքի 25 տարին նվիրել է ձեռնարկատեր ամուսնուն աջակցելուն և երկու դուստրերին խնամելուն և ստացել է 215 000 դոլար փոխհատուցում՝ այդ տարիների ընթացքում իր ամբողջ չվարձատրված աշխատանքի համար:
«Նա ամունու ստվերում էր, աշխատում էր նրա թիկունքում, որպեսզի ամուսինը մասնագիտորեն աճի և ինչ-որ բան դառնա: Նա ամբողջ ժամանակն անցկացրել է՝ կենտրոնանալով իր ընտանիքի վրա, որպեսզի ամուսինը կենտրոնանա իր բիզնես նախագծերի վրա: Նա խնամում էր աղջիկներին, և երբեք դրսից որևէ օգնություն չի ստացել», - դատարանին ասել է կնոջ փաստաբանը: