ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ոստիկանները սկսել են ռետինե փամփուշտներ կիրառել․ Զուրաբիշվիլին դիմել է ցուցարարներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, Վրաստանում անցկացվող ցույցերի ֆոնին չեղարկել է նախատեսված հանդիպումները և հայտնել, որ հանդես կգա վրացի ժողովրդին ուղղված ուղերձով։
Ինչպես հայտնում են ռուսալեզու և վրացական ԶԼՄ-ները՝ Զուրաբիշվիլին աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցույցի դուրս եկած քաղաքացիներին և խոստացել վետո դնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։
Նա նշել է, որ «նրանք, ովքեր այսօր կողմ են քվեարկել այս օրենքին, խախտում են սահմանադրությունը»։
Թբիլիսիի ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներ կիրառել այն բանից հետո, երբ նրանց վրա Մոլոտովի կոկտեյլներ են թռչել։
Ինչպես հայտնել էինք՝ Թբիլիսիում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ջրցան մեքենաներն ու արցունքաբեր գազը, որոնցով ոստիկանները փորձել են ցրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ փողոց դուրս եկած ցուցարարներին, ցանկալի արդյունք չեն ունեցել։ Վրաստանի մայրաքաղաքում ամբոխը սկսել է Մոլոտովի կոկտեյլներ նետել ուժայինների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք․ ասում ենք՝ բանակցեք իրար հետ․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախը Ադրբեջանից պաշտպանելու մասին
Մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ Արցախը և Ադրբեջանը պետք է բանակցեն իրենց ապագայի շուրջ։ ՔՊ-ական պատգամ...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...