ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք․ ասում ենք՝ բանակցեք իրար հետ․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արցախը Ադրբեջանից պաշտպանելու մասին
Մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ Արցախը և Ադրբեջանը պետք է բանակցեն իրենց ապագայի շուրջ։ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այս մասին ասել է Mediahub.am-ի հետ զրույցում։
«Սա Ադրբեջանը դիտարկում է որպես ինտեգրացիա, այսինքն չի ընդունում, որ այդտեղ չկա քաղաքական միավոր։ Արցախը դիմագրավում է և ճիշտ է անում, ասում է՝ մենք ինքնորոշվել ենք և պետք է խոսենք մեր ինքնորոշման իրավունքի շուրջ։ Մենք ասել ենք,որ Արցախին ոչինչ չենք կարող պարտադրել։ Արցախը ինչ որոշի, մենք կպաշտպանենք նրա որոշումը»,- ասել է նա։
Այն հարցին, թե ինչպես է Հայաստանը Ադրբեջանի հետ միայնակ թողնում Արցախին, երբ Ադրբեջանը բացահայտ էթնիկ զտման քաղաքականություն է վարում, իսկ Արցախը մեկուսի չի կարող պաշտպանվել, պատգամավորը նկատել է․ «Բակի կռիվ չի, որ գնանք կողքը կանգնենք»։
«Արցախը ինքնահռչակ պետություն է, որին ոչ ոք չի ճանաչում, Ադրբեջանը նույնպես։ Մենք էլ հասել ենք նրան, որ ասում ենք՝ եկեք, միմյանց հետ բանակցեք։ Բաքուն է հրաժարվում բանակցել Արցախի հետ», ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագա...