Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Բրյուսելի մետրոն
Անհայտ անձը Բրյուսելի մետրոն պայթեցնելու սպառնալիքով նամակ է ուղարկել Բելգիայի մայրաքաղաքում գտնվող Եվրոպական հանձնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «LeSoir»–ին։
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և պայթուցիկ սարքեր չի հայտնաբերել, բայց զգոնությունը չի թուլացրել:
«Եվրահանձնաժողովը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ մարտի 8-ին մետրոյում պայթյունի սպառնալիքով ռուսերեն նամակ է ստացել»,– գրում է լրատվամիջոցը։
Ըստ պարբերականի` ավելի վաղ անհայտ անձը հանձնաժողովին ևս մեկ նամակ է ուղարկել, որում սպառնալիք չի եղել, իսկ վերջին նամակում հեղինակը ԵՄ ագրեսիվ քաղաքականության համար սպառնացել է վերացնել ԼԳԲՏ և այլ փոքրամասնություններին, ինչպես նաև ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
Հաղորդվում է, որ Բրյուսելի դատախազությունը հետաքննություն է անցկացնում և փնտրում է նամակի հեղինակին կամ հեղինակներին, իսկ երկաթուղային ոստիկանությունն ամբողջ գիշեր ստուգումներ է անցկացրել և ուժեղացրել մայրաքաղաքի մետրոյի կայարանների պարեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...