ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը ահաբեկում է Արցախի ժողովրդին. պատգամավոր
«Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ` պատասխանելով 24News-ի այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում ԱԽ նիստի ժամանակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ադրբեջանին ինտեգրվելու մասին հարցադրումը:
«Պարզ է, չէ՞, Ադրբեջանը ինչ է երազում։ Մենք գիտենք, չէ՞, Ադրբեջանի երազանքներն ու ցանկությունները, դրա մասին ինչո՞ւ է բարձրաձայնում Արցախի ղեկավարը։ Չէ՞։ Պետք է էդ հարցը մենք տանք»,-ասել է նա, ապա հավելել, որ կուզենար՝ հարցին հենց Արայիկ Հարությունյանը պատասխաներ։
«Ինքը այնտեղ է, որ էդ խնդիրները կարգավորի, ինքը ԱՀ նախագահն է, ԱՀ-ի՛, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահն է։ Ինքը էդ հարցադրումն անելու փոխարեն պետք է սուսուփուս էդ անվտանգային խնդիրները լուծեր»,-ասել է պատգամավորը, ապա հավելել․
«Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել. եթե չհամաձայնվեք, պատրաստվում են ուժ գործադրեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության նոր սրում ունենք. Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկը մեր նախագծի վերաբերյալ. Փաշինյան
Մի քանի օր առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայ...
ՈւՂԻՂ. Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողները հն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը՝ Լաչինի միջանցքի և Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Լաչինի միջանցքի գործունեությունը պետք է կարգավորվի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության...