ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության նոր սրում ունենք. Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը. «Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում. նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը դարանակալել և հարձակվել է ծառայողական նպատակներով ուղևորվող ոստիկանների վրա. երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել:
Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ. փետրվարի 18-ին Մյունխենում Ալիևի հայտարարության ֆոնին. նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջինների իրավունքների ու անվտանգության հարցը: Ալիևը, սակայն, ասել էր, որ դրանք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ: Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, ու ահա դրանից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք, որը այլ կերպ՝ քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. «1-ին՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու ռազմական նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում: 2-րդ՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում: 3-րդ՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը՝ միջանցքը բացելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ այս ամենի ֆոնին հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման առաքելությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկը մեր նախագծի վերաբերյալ. Փաշինյան
Մի քանի օր առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայ...
ՈւՂԻՂ. Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը՝ Լաչինի միջանցքի և Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Լաչինի միջանցքի գործունեությունը պետք է կարգավորվի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարար...