ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը՝ Լաչինի միջանցքի և Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Լաչինի միջանցքի գործունեությունը պետք է կարգավորվի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ և առաջացնում լեգիմիտության հարցով հիմնավոր կասկածներ: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ–ն ակնհայտ ձևով չարաշահում Հայաստանի, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկած հարուցող իր այսպես կոչված առաքելությունը Հայաստանի տարածքում»,– ասել է նա։
Լավրովի խոսքով` այդ առաքելությունը շատ հարցեր է առաջացնում նրա գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր որոշումն արդեն կայացրել ենք․ Ռուբեն Վարդանյան
Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը սպառնաց Արևմուտքին
Որքան ավելի հեռահար զինամթերք տրամադրվի Ուկրաինային, այնքան ավելի շատ Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքը իր սահմանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության նոր սրում ունենք. Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի լրագրողները «հետապնդել» են Միրզոյանին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին: Itv-Iի հրապարակա...