ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկը մեր նախագծի վերաբերյալ. Փաշինյան
Մի քանի օր առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարի կեսերին ՀՀ-ի` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական արձագանքը փոխանցվել էր Ադրբեջանին, և երկու-երեք օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ փաստաթղթում որոշակի առաջընթաց կա, բայց կան նաև ֆունդամենտալ պրոբլեմներ։
«Մեր ընկալմամբ` Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Ադրբեջանը փորձում է ԼՂ–ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, դա նույնպես կարմիր գիծ է»,– ասաց նա։
Վարչապետն ընդգծեց` ցանկացած փաստաթուղթ, որ կստորագրվի Ադրբեջանի հետ, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի կլինի` միջազգային երաշխիքներ, սակայն դրանք, ըստ նրա, բացակայում են։
Նմանատիպ հոդվածներ
ՈւՂԻՂ. Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողները հն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության նոր սրում ունենք. Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի». Միրզոյան
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միր...