«Ուկրաինայում պատերազմական հանցագործություն կատարողը պետք է գին վճարի». Եվրոպական խորհրդարանի նախագահ

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան այցելել է Ուկրաինա, որտեղ Լվովում գումարվել է պատերազմի հանցագործությունների թեմայով միջազգային եռօրյա համաժողով: 

Մեցոլան լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմի հանցագործությունների համար պատասխանատվություն կրողները պետք է գին վճարեն: 

«Երբ խոսում ենք խաղաղության մասին, պետք է խոսենք նաև պատասխանատվության մասին: Ով էլ լինի այսպիսի հանցանքներ կատարողը՝ նա պետք է վճարի դրա համար: Դա նշանակում է, որ եթե մենք ագրեսիայի հանցագործության համար իրավասություն ենք գտնում, ապա պետք է գտնենք նաև արդարադատության իրականացման իրավական միջոցներ»,- ասել է Մեցոլան: 

Նրա փոխանցմամբ, խնդիրը կոնկրետ մեղավորներին պատասխանատվության կանչելու մասին է, նույնիսկ եթե խոսքը Վլադիմիր Պուտինի մասին լինի: 

Լվովում գումարված համաժողովի նշանաբանն է «Միավոված՝ հանուն արդարության»: Օրակարգում Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների համար Ռուսաստանին և դրա ղեկավարներին պատասխանատվության կանչելու միջազգային դատարանի ստեղծումն է: 

«Որպես իրավաբան եմ ասում, եթե չկարողանանք իրավական լուծում գտնել, ապա փորձանքի կմատնենք Ուկրաինան, և ոչ միայն ուկրաինացիներին, այլև այս աշխարհում բոլորին, ովքեր ուզում են համոզված լինել, որ Եվրոպայից դուրս էլ ագրեսիա գործողները պատասխան կտան»,- ասել է Մեցոլան: 

Լվովի համաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ